Ինչու է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը վայր դրել մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատը:

Նրան կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Վարդանյանը:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Արթուր Իսպիրյանի հետ՝ պարզելու՝ ինչու՞ է վայր դրել մանդատը, սակայն վերջինս անհասանելի էր:

ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ պատճառն աշխատանքային ծանրաբեռնվածությունն է.

«Արթուր Իսպիրյանը նաև Հանրային ռադիոյում է աշխատում, և աշխատանքային ծանրաբեռնվածությունը թույլ չէր տալիս, որ ավագանու անդամի գործառույթները աբողջական կերպով իրականացներ, դրա համար էլ նման որոշում է կայացրել:

Նախկինում էլ նման դեպքեր ունեցել ենք, շատ մարդիկ ծանրաբեռնվածությունից ելնելով վայր են դրել մանդատը»,-ասաց նա:

Արմեն Գալջյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք նրա որոշումը կապ ունի քաղաքական վերջին թեժ իրադարձությունների հետ, սակայն Արմեն Գալջյանը պնդեց՝ բացարձակ կապ չունի:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս