Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին Երևան-Տյումեն չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել 55-ամյա Ռուդիկ Ե.-ին: Նա 2020 թ. սեպտեմբերի 1-ից ՌԴ Տյումեն քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: