Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:
«ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցությունն արդեն մեկ տասնամյակի պատմություն և ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այդ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսական կայուն զարգացման գործում: Մեզ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ստանձնել ՎԶԵԲ տարեկան հանդիպման ռազմավարական գործընկերոջ հանձնառությունը` հավատալով, որ գործարար ժողովն ու հանդիպումները սկիզբ կդնեն նոր գաղափարների, նոր նախագծերի ու նոր հնարավորությունների սահմանմանը»,- ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
ՎԶԵԲ տարեկան հանդիպումների ձևաչափը համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկն է:
Հայաստանում այն հյուրընկալվում է երկրորդ անգամ և ներառում մասնավոր գործարարար հանդիպումների լայն շրջանակ: Այս տարվա միջոցառմանն Արդշինբանկը նախաձեռնել է քննարկում տնտեսական և առևտրային պատժամիջոցների, դրանցից բխող մարտահրավերների և լուծումների վերաբերյալ: Պանելային քննարկումը կվարի Արդշինբանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման տնօրեն Լուսինե Ներսիսյանը:
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի ավելի քան 380.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:
Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
ՎԶԵԲ-ը հիմնադրվել է 1991 թվականին և ունի 39 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը հետխորհրդային ազդեցության երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն է։ Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին և ՎԶԵԲ-ի կապիտալում վերջինիս բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: