ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իմպիչմենտը և ինչպես պիտի հասնեն վարչապետի հրաժարականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմպիչմենտը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը հաջողելու դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել և նոր վարչապետն ընտրվել է։

Բագրատ Սրբազանը իշխանությանը հեռացնելու տարբերակներից մեկը համարում է իմպիչմենտը։ Խոսելը հեշտ է, սակայն իրագործելը փոքր ինչ դժվար։ Բացատրենք, թե ինչ գործընթաց է իրենից ներկայացնում իմպիչմենտը։
Իմպիչմենտ ներկայացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը, որ այն մտնի Ազգային Ժողովի օրակարգ։ Այսինքն՝ 36 պատգամավորի քվեարկություն է պետք՝ վարչապետին  անվստահություն հայտնելու մասին։ Իմպիչմենտի ձևանմուշը պետք է պարունակի Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի մեջ նշվում է նոր վարչապետի թեկնածուի անունը։ Պահանջվում է խորհրդարանի կեսից ավելիի աջակցությունը, և, համապատասխանաբար, առանց արմատական իշխանության ձայների ծրագիրն իրագործման հեռանկար չի ունենա։

Հարկ է ընդգծել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ կլինի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից անվստահություն հայտնելու քայլ, քանի որ ընդդիմադիր թևի ռեսուրսները չեն բավականացնում։

ՀՀ Ազգային ժողովի մեծամասնություն ՔՊ-ն ունի 71 պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 6։ Իմպիչմենտ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի հրավիրել արտահերթ խորհրդարանական նիստ, որը գումարելու համար պետք է ներկայացվի իմպիչմենտի ամբողջական նախագիծը։ Այդ որոշման նախագիծը ներկայացնելուց հետո ԱԺ նախագահը նշանակում է արտահերթ նիստ և նիստի գումարման համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ներկայություն՝ խորհրդարանի կեսից ավելին։ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում վարչապետին անվստահություն հայտնելուց 48-50 ժամ հետո  հարցը  քննարկվում է , իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստում:

Իմպիչմենտ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի ՔՊ-ը 18 պատգամավորի անվստահությունը, սակայն այն արշավը, որը արդեն մի քանի օր է սկսել են ՔՊ-ականները, դժվար թե աջակցեն իմպիչմենտի գործընթացին։

Ստացվում է, որ իմպիչմենտը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ քվորում ապահովվելու համար՝ 54, ստացվում է, որ ՔՊ-ից Նիկոլ Փաշինյանին անվստահություն պետք է հայտնի ևս 18 պատգամավոր։
Երթի մասնակիցներին լափամանից օգտվող համարող իշխանությունների արշավը՝ «Մեր պատասխանը Բագրատին, ՀՀ ընտրված վարչապետը» վերտառությամբ, խոստումնալից չէ և իշխանական պատգամավորներից իմպիչմենտին միանալու քայլ դեռ ոչ ոք չի սպասում։

Էմմա Միքայելյան




Լրահոս