Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները շրջաններում փակել են ճանապարհներ։
Այս պահին քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին, Արարատի մարզի կողմից փակ է նաև Երևանի հարավային մուտքը։ Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում։
Երևան-Սևան մայրուղում մեծ թվով ոստիկանական ուժեր կան կենտրոնացած այնտեղ, որոնք ուժ են կիրառել քաղաքացիներին մայրուղուղ հեռացնելու համար։
Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ։ Արագածոտնի մարզի ավտոերթի մասնակիցները Ապարանում իրազեկման ակցիա են իրականացնում։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները ժամը 08:00-ից բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ կաթվածահար անելով Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը: Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը երեկ կոչ էր արել խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնել ամբողջ հանրապետությունով։
Մանրամասները՝ տեսանյութում։