Քաղաքացի Սմբատ Արտոյանը ArmLur.am-ին ահազանգում է՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցում լաբարատորիա հասկացողություն գոյություն չունի:
«Դպրոցում լաբարատորի հասկացություն չկա, բայց գրում են, փող են ստանում, ոչ գույք կա, ոչ մի բան չկա, սենյակ էլ չկա լաբարատորիայի, որ մարդիկ գնան փորձ անեն: Հիմա թոշակառու զինղեկին՝ 65 տարեկան, ազատել են գործից: Ինքը ոչ դպրոց ա գալիս, ոչ բան, բայց պետության փողերը խժռում են:
Սմբատի խոսքով՝ քաղաքացիները դիմել են մարզպետարան, որի պատասխանը եղել է՝ «լավ ենք անում»:
«Ընդեղ մարզպետարան չկա, սաղ ՔՊ-ին բերել լցել են, չգիտես ինչ ա կատարվում»:
ArmLur.am-ը կապ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի վարչական ղեկավար Գուրգեն Սարգսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Դպրոցում լաբարատորիայի գույքի խնդիր կա, իսկ աշխատող կա՝ նոր է ընդունվել: Այլ մանրամասներ չգիտեմ: Դպրոցը գործում է ու փակվելու խնդիր չկա»:
Նրա խոսքով՝ դպրոցը վթարային վիճակում է, նոր դպրոց պետք է կառուցվի: Համայնքապետարանը նոր դպրոցի պահանջը ներկայացրել է կառավարությանը, ծրագիրը դեռ հաստատված չէ:
Էմմա Մարտիրոսյան