«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե որեւէ քաղաքացի ՀՀ-ն լքեց եւ չվերադարձավ 24 ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգը նրան ավտոմատ հանում է ընտրողների ցուցակից, հենց մտնում է երկիր, նորից ներառվում է ցուցակում: Պետք է ստեղծվի ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին, որի ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունները` կոնսենսուսով»:
Իհարկե, այս խոստումներից եւ ոչ մեկը չի կատարվել․ ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին Հայաստանում չի ստեղծվել։ Ինչ վերաբերում է Հայաստանից մեկ օր անգամ բացակայողներին ընտրացուցակներից հեռացնելու խոստմանը, եւս չի կատարվում։ Ավելին, ընտրացուցակների վերաբերյալ փաստերն ու ահազանգերը բազմաթիվ են, որ դրանցում տեղ են գտնում մահացած, երկրից բացակայող անձինք եւ այսպես շարունակ: Կարճ ասած, Փաշինյանը խաբել է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: