Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթվա ընթացքում առանձին հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է։ Լեռնային շրջաններում սկսվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, նախալեռնային շրջաններում՝ շարունակվել։

Այս մասին հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Նախալեռնային շրջաններում առաջացել են եգիպտացորենի ծիլերը։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների պտուղների աճն ու զարգացումը։

Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։ Հովտային շրջաններում առաջացել են ձմերուկի ծիլերը։

Նախալեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի ծիլերի առաջացումը, լեռնային շրջաններում՝ կարտոֆիլի ցանքը։

Շաբաթվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում դիտված կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին։




Լրահոս