Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանը իրանական Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու շուրջ պայմանագիր է ստորագրել Իրանի հետ։

Պայմանագրի ստորագրումը տեղի է ունեցել Թեհրանում, ուր ժամանել էր Հնդկաստանի նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը։

Երկարաժամկետ պայմանագիրը ստորագրվել է Indian Ports Global Limited (IPGL) և Իրանի Port & Maritime Organisation ընկերությունների միջև։ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտնել է, որ IPGL-ը մոտ 120 միլիոն դոլար կներդնի, նաև կլինի 250 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում՝ պայմանագրի արժեքը հասցնելով 370 միլիոն դոլարի։

Չաբահարը իրանական միակ նավահանգիստն է, որն ուղիղ ելք ունի դեպի Հնդկական օվկիանոս։ Հնդկաստանը նաև ձգտում է իրանական Չաբահար նավահանգիստը վերածել տարանցման հանգույցի՝ ԱՊՀ շուկա մուտք գործելու համար։




Լրահոս