Թբիլիսիում շարունակվում է բողոքի ակցիան օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Ռուսթավելի պողոտան դեռ փակ է երթևեկության համար, ցուցարարները շարժվում են այնտեղ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հաջորդ հանրահավաքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը նախատեսում է երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունել օրինագիծը։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ գիշերը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 20 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի մեկ քաղաքացի և երկու ամերիկացի։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Սրա կապակցությամբ Թբիլիսիում ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում։




Լրահոս