
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է Ուկրաինայում տագնապալի իրավիճակի մասին և կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին։
«Ուկրաինայում իրավիճակը կրիտիկական է: Վտանգված է ոչ միայն Ուկրաինայի անվտանգությունը, այլև մեր անվտանգությունը: Մենք պետք է գործենք հիմա»,- ասել է նա Ստոկհոլմում հյուսիսային Եվրոպայի վարչապետների համատեղ ասուլիսում:
Հեռարձակումն իրականացվել է Շվեդիայի կառավարության գրասենյակի YouTube ալիքով։