Մայիսի 4-ին Կիրանցից մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երեւան:
Մայիսի 9-ին քայլերթի մասնակիցներին Հանրապետության Հրապարակում դիմավորեցին աջակիցները: Բազմամարդ հանրահավաքի եւ հաջորդող օրվա բողոքի ակցիաների ընթացքում քաղաքացիներ են ձերբակալվել, իսկ շարժման ղեկավարությունը հայտարարել է իմպիչմենտի մասին:
Ի՞նչ է այն, եւ ի՞նչ է իրենից ենթադրում:
Իմպիչմենտը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը հաջողելու դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել եւ նոր վարչապետն ընտրվել է։
Իմպիչմենտն ավարտին հասցնելու համար պատգամավորների 1/3-ը՝ 36 պատգամավոր, պետք է ներկայացնի վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի մեջ նշվում է նոր վարչապետի թեկնածուն։ Պահանջվում է խորհրդարանականի աջակցությունը, եւ, համապատասխանաբար, առանց արմատական իշխանության ձայների, իրագործման հեռանկար չկա։
Հարկ է ընդգծել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ կլինի նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից անվստահություն հայտնելու քայլ, քանի որ ընդդիմադիր թեւի ռեսուրսները չեն բավականացնում։
ՀՀ Ազգային ժողովի մեծամասնություն ՔՊ-ն ունի 71 պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 6։ Իմպիչմենտ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի հրավիրել արտահերթ խորհրդարանական նիստ, որը գումարելու համար պետք է ներկայացվի իմպիչմենտի նախագիծը, որում անվստահություն կհայտնեն ներկա վարչապետի նկատմամբ եւ կառաջարկեն վարչապետի նոր թեկնածուի անունը։ Այդ որոշման նախագիծը ներկայացնելուց հետո ԱԺ նախագահը նշանակում է արտահերթ նիստ եւ նիստի գումարման համար անհրաժեշտ է 54 պատգամավորի ներկայություն՝ խորհրդարանի կեսից ավելին։
Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում վարչապետին անվստահություն հայտնելուց 48-50 ժամ հետո հարցը քննարկվում է, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Իմպիչմենտ ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի ՔՊ-ը 1 պատգամավորի անվստահությունը, սակայն այն արշավը, որը արդեն 2 օր է սկսել են ՔՊ-ականները, դժվար թե այդ մեկը աջակցի իմպիչմենտի գործընթացին։
Ստացվում է, որ իմպիչմենտը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ քվորում ապահովվելու համար՝ 54, ստացվում է, որ ՔՊ-ից Նիկոլ Փաշինյանին անվստահություն պետք է հայտնի եւս 17 պատգամավոր։
Երթի մասնակիցներին լափամանից օգտվող համարող իշխանությունների արշավը՝ «Մեր պատասխանը Բագրատին, ՀՀ ընտրված վարչապետը» վերտառությամբ, խոստումնալից չէ եւ իշխանական պատգամավորներից նման քայլ դեռ ոչ ոք չի սպասում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆՈՒՆՆԵՐ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ
«Մեր գործը մինչեւ հիմա չի եղել քաղաքական գործընթաց։ Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արյդունքում, արդեն ծրագրվի։ Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորների հետ հանդիպել, խոսել, թե ինչ ձեւերով կգնա գործընթացը. նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու եւ օրինակ ճանապարհով հասցնելու ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաեւ վարչապետի թեկնածու եւ այդ ժամանակ էլ երեւի կհնչի [անուն]», – Հանրապետության հրապարակում ասաց Բագրատ Սրբազանը։
Հարցին անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանն ասաց, որ այո, անուններ քննարկվում են. «Տարբեր անուններ են քննարկվում, ձեր սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո համաձայնություն կգոյանա, թե ով կյլինի, ում անձի շուրջ կլինի, սա արդեն երկրորդ փուլ է», – ասաց նա։
ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ MCS Aries-Ի ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ
Իրանը ազատ է արձակել առեւանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին, այդ թվում՝ հինգ հնդկացիների:
Ապրիլի կեսերին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի ջրերում գրավել են Պորտուգալիայի դրոշով բեռնատար նավը։ ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ MCS Aries անունով բեռնարկղային նավը որսացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կողմից՝ գործողություն իրականացնելով եւ նավի տախտակամածից անձնակազմի տարհանմամբ: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարել է, որ նավի անձնակազմը բաղկացած է Հնդկաստանի, Ֆիլիպինների, Պակիստանի, Ռուսաստանի եւ Էստոնիայի քաղաքացիներից։
Ինչպես ավելի ուշ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, իսրայելական MCS Aries բեռնանավը կալանավորվել է ծովային օրենսդրության խախտման պատճառով։
«Հնդկական MSC Aries-ի հինգ նավաստիներ ազատ են արձակվել եւ մեկնել Իրանից այսօր երեկոյան: Մենք երախտապարտ ենք Իրանի իշխանություններին Բանդար Աբասում Հնդկաստանի դեսպանատան եւ հյուպատոսության հետ սերտ համակարգման համար», – ասվում է Թեհրանում Հնդկաստանի դեսպանությունից:
Իր հերթին Պորտուգալիայի իշխանությունները հայտարարել են եւս երկու նավաստիների՝ Ֆիլիպինների եւ Էստոնիայի քաղաքացիների ազատ արձակման մասին։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մայիսի 2-ին հայտարարել է, որ Իրանը մարդասիրական նկատառումներով ազատ է արձակել նավի ողջ անձնակազմին։
ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ
Երեկ Հանրապետության հրապարակում Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անդրադարձել է իշխանական լրատվամիջոցներից մեկում իր մասին գրած նյութին։
«Այս ողորմելի օրգանը, ինքնություն չունեցող՝ իրենց տերերով հանդերձ, ուղիղ ասում եմ՝ դուք մարդասպաններ եք, դուք մարդ չեք։ Ինձ վերագրել են, որ ես ուսանողներին ասել եմ «ողորմելի խամաճիկներ»։ Ուսանողներ, ես ձեզ այդպիսի բա՞ն եմ ասել»։ Սրբազանի խոսքին ի պատասխան ուսանողները վանկարկել են. «Ոչ, ոչ»։
Բագրատ սրբազանը շարունակել է. «Բա էս տականքները, կներեք այս բառերն օգտագործելու համար, այս մարդասպաններն ինչո՞ւ են այսպես ասում։ Ես ասել եմ՝ ուսումնական հաստատություններին՝ այս դռները փակելով, ուսանողներին ահաբեկելով՝ դուք ոչ թե մարդ եք պատրաստում, այլ ողորմելի խամաճիկներ եք ուզում պատրաստել։ Սա եմ ասել: Ամոթ էլ չունեն։ Սրանց համար երեւի նոր մակարդակով, նոր էտապով դժոխք է ստեղծվելու … ծառայող են սրան, նրան, փող կտան՝ կգրեն, փող չեն տա՝ չտվողների դեմ կգրեն»։
ԱԼԻԵՎԻ ԵՐԿԱԿԻ ԴԵՄՔԸ
«Գեղարդ» հիմնադրամը, անդրադառնալով ԼՂ-ում Հայրենական պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների ոչնչացմանը, տեքստ է հրապարակել:
«Ադրբեջանի նախագահը կնոջ հետ այցելել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Հազի Ասլանովի գերեզմանին»։ Հաղորդագրության մեջ նշվում է. «ադրբեջանցի ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում … ռազմաճակատ է ճանապարհել իր 600 հազար որդիների ու դուստրերի, որոնցից 300 հազարը հերոսաբար զոհվել են մարտերում»։
Բնականաբար, Ադրբեջանն այս թվերի մեջ ներառում է նաեւ տասնյակ հազարավոր հայերին, որոնք զորակոչվել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից։ Ի դեպ, Խորհրդային Ադրբեջանից ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման արժանացած 8 հոգուց 2-ը Հովհաննես Բաղրամյանն ու Նելսոն Ստեփանյանն են։
Զավեշտ է, բայց Արցախում համակարգված ոչնչացնում է այդ նույն հաղթանակի համար զոհված մարտիկներին նվիրված տասնյակ հուշարձաններ։ Մասնավորապես՝ Շուշիում ոչնչացվել է Նելսոն Ստեփանյանի, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մարշալ Արմենակ Խանփերյանցի, Ստեփանակերտում ծովակալ Հովհաննես Իսակովի հուշարձանները։ Ինքնին, այս գործողությունները ֆաշիզմի եւ վանդալիզմի ակնառու դրսեւորումներ են»,- ընդգծված է «Գեղարդ» հիմնադրամի հայտարարության տaեքստում: