ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ «Հլը դուրս արի արանքից». կարմիրբերետավորը երիտասարդ աղջկան գցեց գետնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ժամը 08։00-ից կրկին սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

Հանրապետության հրապարակի մոտայքում կարմիրբերետավորները երիտասարդ աղջկան հրում գցում են գետնին։

   

Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։

Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկում երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։ Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով հասավ Հանրապետության հրապարակ, կարմիրբերետավորները կրկին ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանի կենտրոնում: Երթը շարժվում է Խանջյան փողոցով: Բագրատ Սրբազանն այցելելու է ԵՊՀ եւ Ժուռնալիստների միություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հովսեփ Հովսեփյան




Լրահոս