Քաղաքացին ընկել է Օպերային թատրոնի հետնամասում գտնվող չշահագործվող շինության նկուղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 13-ին, ժամը 20:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետնամասում գտնվող փոսի մեջ քաղաքացի է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քաղաքացի Ա. Լ.-ն ընկել է Թումանյան փողոցի 54 հասցեում գտնվող չշահագործվող շինության նկուղային հատված (մոտ 7 մետր)։

Փրկարարները նկուղից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացուն, նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:




Լրահոս