ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ պետք է ոտքով կգնանք, որտեղ պետք է մետրոյով. Բագրատ Սրբազանը գնում է Գարեգին Նժդեհի հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ մետրոյով գնում է Նժդեհի հրապարակ։ Նա պատրաստվում է այնտեղ հանդիպել քաղաքացիներին, իր կոչը հղել նրանց՝ միանալ շարժմանը։

Մինչև այս Սրբազանը Ժուռնալիստների միությունում էր։ Նա պատասխանել է նաև լրագրողներին հուզող հարցերին։ Ավելի վաղ Սրբազանը ԵՊՀ–ում էր, նրան դիմավորել էին էին շուրջպարով։ Սրբազանն ուսանողներին կոչ էր արել միանալ շարժմանը և չենթարկվել բուհերի ռեկտորների ճնշումներին։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս