ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների դեմ քրեական գործերը փլուզվում են․ զենք-զինամթերք բերելու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին իրավապահները ձերբակալում են տարբեր կասկածանքներով, սակայն քրեական գործերը փլուզվում են:

2024 թվականի մայիսի 11-ին՝ «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ում մոտից հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել է, որ բողոքի ակցիայի հիշյալ մասնակիցը 3 օր, մասնակցելով Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքներին, կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր:

Ու մինչ իրավապահները կպարզեն, թե սուրը ինչ նպատակով է եղել քաղաքացու մոտ, կամ եղել է, թե ոչմ մեկ այլ գործով ուշագրավ վիճակ է:

2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ:

Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել նշված տեսագրությունը: Քննությամբ պարզվել է, որ նշված խոսակցությունը և դրա վերաբերյալ «TikTok» հավելվածում գրանցված օգտատիրոջ էջում առկա տեսագրությունը հրապարակվել է մայիսի 6-ին:

Տվյալներ են ստացվել` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։

Նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել են։

Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների քրեական գործը սարքելու գործընթացը փլուզվել է, քանի որ ձերբակալվածները կատարվածի հետ կապ չեն ունեցել ու նրանց ազատ են արձակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս