Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը:

Խորհրդարանում այսօրվա լիագումար նիստում օրինագծի քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, Թբիլիսիում շարունակվում են օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիաները: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կկիրառի վետոյի իր իրավունքը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանը կընդունի աղմկահարույց օրինագիծը՝ «Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան»:




Լրահոս