
ՀՀ զինված ուժերում այսօր մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՊՆ վարչական համալիրում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Ստուգվում է զորատեսակների և ստորաբաժանումների՝ պլանավորման ու ապահովման աշխատանքների արդյունավետությունը, ներկայացվում են զորքերի ղեկավարման նոր մոտեցումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Զինված ուժերի ղեկավար կազմի առաջադրած խնդիրների իրականացման նպատակով ձևավորված ստորաբաժանումներն ու աշխատանքային խմբերը վերլուծում են տարբեր սցենարներ, կայացնում որոշումներ և հանդես են գալիս զեկույցներով։