
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել եւ հայտնել, որ նրանք կարող են դառնալ ԲԴԽ դատավոր անդամ։ Այս հանգամանքը առաջին ատյանի տղամարդ դատավորների շրջանում մեծ դժգոհության պատճառ է դարձել, թե այդ մասին ԲԴԽ-ն պետք է ծանուցեր նաեւ իրենց՝ տղամարդ դատավորներին. ինչու է խտրական վերաբերմունք դրսեւորել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԲԴԽ, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր ծանուցումներն արվել են օրենքով սահմանված ընթացակարգերով»։ Այսինքն՝ խտրական վրաբերմունքի մասով որեւէ պատասխան չկա:
Ի դեպ, դատական համակարգում լուրեր կան, որ, միգուցե, բոլոր կին դատավորները ինքնաբացարկ հայտնեն։
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի պաշտոնից՝ մնալով միայն դատավոր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: