Թբիլիսիում ցուցարարները ճեղքել են խորհրդարանի արտաքին պարագծում տեղադրված երկաթե ցանկապատերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Իրավապահները սկսել են բերման ենթարկել երկաթյա ցանկապատերի միջով անցած ցուցարարներին:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն այսօր լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում: