
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրը ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով, այն վարում է կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:
Օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ էին տեղի ունեցել, այնուհետեւ Բագրատ Սրբազանը այցելել էր ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, շրջել Երեւանում:
Ոստիկանությունը այսօր նույնպես ուժ կիրառելով բերման էր ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին:Նշենք, որ նախօրեին նույնպես Բագրատ Սրբազանի գլխավորությամբ օրն ամփոփվել էր Սուրբ Աննա եկեղեցու բակում: