Վաշինգտոնը կարող է վերանայել Թբիլիսիին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
«Միացյալ Նահանգները նախատեսում է Վրաստանի իշխանություններին տրամադրել 390 միլիոն դոլարի օգնություն։ Կեսը ռազմական օգնության համար է, մոտ մեկ երրորդը՝ տնտեսական զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և քաղաքացիական հասարակության համար։ Այս ամենը պետք է վերանայվի, եթե մեր մասին հիմա խոսում են որպես հակառակորդների, ոչ թե գործընկերների մասին»,- ասել է Օ’Բրայենը։