Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին այցելել է Շուշիի մոտակայքում տեղակայված գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներ և ծանոթացել այնտեղ բերված նոր գյուղտեխնիկային:
Երկրի ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության ոլորտի տեխնիկական հագեցվածության ապահովումը ժամանակակից պահանջներին համապատասխան` ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորն այս ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: