Իսրայելը երեքշաբթի հայտարարել է, որ Եգիպտոսը պետք է վերաբացի Ռաֆահի անցակետը և ընդայնի Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության մատակարարումը:
Կահիրեն իր հերթին օգնության մատակարարումների արգելափակման մեղքն իր վրա բարդելու փորձի համար դատապարտել է Թել Ավիվին, հայտնել է Reuters-ը։
«Գազայում հումանիտար ճգնաժամը կանխելու բանալին ներկայում մեր եգիպտացի բարեկամների ձեռքում է»,- լրագրողներին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը:
Կացը նշել է, որ Ռաֆահի անցակետի վերաբացման՝ Եգիպտոսին համոզելու անհրաժեշտության մասին խոսել է իր բրիտանացի և գերմանացի գործընկերների հետ: Նա հավելել է, որ երեքշաբթի ավելի ուշ կխոսի նաև Իտալիայի արտգործնախարարի հետ:
«Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը չի վերահսկի Ռաֆահի անցակետը»,- ասել է Կացը՝ շեշտելով, որ Իսրայելը զիջումների չի գնա անվտանգության նկատառումներով։
Ռաֆահի անցակետը Եգիպտոսի և Գազայի հատվածի հարավային սահմանին է և կենսականորեն անհրաժեշտ ուղի է ափամերձ տարածք օգնության առաքման համար: