ՍԻՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Սոնա Շահգելդյանի մենահամերգը, որն անցավ բավականին հաջող: Մոտ երկու ժամ Սոնան իր կենդանի կատարումներով հիացրեց հանդիսատեսին: Համերգն ընթացավ առանց դադարի, երգչուհին  3 անգամ զգեստափոխվեց: Նա ներկայացրեց նաեւ դուետներ Արսեն Գրիգորյանի եւ Ռուբեն Հախվերդյանի հետ: Ի դեպ, «Մեր սիրո աշունը» եւ «Ձյուն» երգերը Սոնայի հետ կատարեց ու նվագակցեց հենց Ռուբեն Հախվերդյանը: Ելույթից հետո էլ Հախվերդյանը  նշեց. «Շատ սիրում եմ էս անպետքին, ավելի լավ երգչուհի է, քան ես կպատկերացնեի: Կարծում եմ` երկար ճանապարհ ունի գնալու: Այլանդակը կարողանում է ամեն ձեւ երգել, էս տեսակ դիապազոն ունի: Շատ հետաքրքիր տիպ ես: Ինչ կա քո մեջ, ոչ ոք չի կարող վերցնել, դու ամեն ձեւ էլ երգում ես»: Համերգի ավարտից հետո Սոնան ասաց, որ գոհ է իր կատարումներից եւ անչափ սիրում է իր ունկնդրին:




Լրահոս