ԱՄՆ-ը դեսպանատուն կբացի Վանուատուում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանուատուում ԱՄՆ դեսպանատունը կբացվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, արդեն աշխատանքներ են տարվում Կիրիբատիում դիվանագիտական ​​ներկայացուցչություն բացելու ուղղությամբ։

Այս մասին Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում կայացած սեմինարի ժամանակ հայտարարել է պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկը։

«Ընդամենը մեկ տարում մենք երկու նոր դեսպանություն ենք բացել Խաղաղ օվկիանոսի կղզիներում՝ Սողոմոնյան կղզիներում և Տոնգայի Թագավորությունում, և առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք կբացենք դիվանագիտական ​​առաքելություն Վանուատուում», – ասել է Կրիտենբրինկը:

Foreign Policy ամսագիրը ավելի վաղ նշել էր, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Պեկինը ձգտում են ապահովել իրենց ներկայությունը Վանուատուում։ Բացի դեսպանատուն բացելուց, Միացյալ Նահանգները դիտարկում է Խաղաղ օվկիանոսում Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) նոր տարածաշրջանային գրասենյակներ հիմնելու հնարավորությունը։ Չինաստանը անվտանգության փորձագետներ է ուղարկել Վանուատու՝ հույս ունենալով այս ոլորտում համաձայնության գալ պետության հետ։




Լրահոս