Մայիսի 14-ին՝ ժամը 23:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղիեր են լցվել:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով ջրալցվել են ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր: