ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում և ոչ միայն, ճանապարհաշինությունը Դարբինյանների մենաշնորհն է եղել վաղուց։ Փողոցների ասֆալտապատման, փոսային նորոգումների, շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները թե՛ համայնքային, թե՛ պետական բյուջեից հատկացվող գումարներով մշտապես Դարբինյաններին պատկանող «Լոռու ՃՇՇ» և «Արգիշտի-1» կազմակերպություններն են իրականացնում:

Օրինակ՝ 2013 թվականին Կառավարության կողմից ֆինանսավորվող` «Մարզերի հրատապ զարգացման ծրագրի» 4-րդ փուլով «Լոռու ՃՇՇ» և «Արգիշտի-1» ընկերություններին Վանաձորի բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման համար հատկացվել է 91 970 866 դրամ, նույն ծրագրով` Վանաձորի ճանապարհների նորոգման և ասֆալտապատման համար` 91 576 311 դրամ:

Այս գումարները տարեց տարի ավելանում են, սակայն այս տարի կարծես «Լոռու ՃՇՇ»-ը հայտնվել է իշխանության սևցուցակում և երկու տարով՝ 2024 թվականի մայիսի 14-ից մինչև 2026թ մայիսի 14-ը հայտնվեց պետգնումների «սև ցուցակում»։

Վանաձորի երբեմնի անխորտակելի քաղաքապետի և նրա եղբոր ճանշինը չի կարող մասնակցել պետական գնումների գործընթացին։ Տարատեսակ ստումներին, քրեական գործերին երեկ գումարվեց Սամվել և Սեյրան Դարբինյանների «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների մասնակից դառնալը։

Կբողոքարկեն այս որոշումը Դարբինյանները թե ոչ, ցույց կտան առաջիկա ժամանակները։




Լրահոս