ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ պլաններ ունի այսօր Բագրատ Սրբազանը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նրան, որ վաղ առավոտից մայրաքաղաքում իրականացվում են բողոքի և անհնազանդության ակցիաներ, այսօր՝ մայիսի 15-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Երևանի 4 տարբեր կողմերից շարժվելու է դեպի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։

Օպերա գնալու նպատակը կայանում է նրանում, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 17։00-ին մասնակցելու է միջոցառման, որը կայանալու է EBRD միջազգային ֆորումի շրջանակներում։

Երեկ երեկոյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ գնալով Օպերայի բակ՝ այդպիսով կհայտնեն իրենց քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը։

Այսպիսով, այսօր ժամը 15։30-ին ակցիային մասնակցել ցանկացող անձինք հավաքվելու են մայրաքաղաքի 4 կողմերում․

Սարյանի անվան այգում, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատիրայի դիմացի այգում, Սուրբ Աննա եկեղեցու բակում և Հյուսիսային պողոտայի բանալիի մոտ։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս