
Թուրքիայում այսօր՝ մայիսի 15-ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD): Հաղորդվում է, որ 4,5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Էգեյան ծովում՝ Իզմիր քաղաքից 46 կմ հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։