ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը․ որն է հուժկու բողոքի ակցիաների պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որը հեռարձակվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։

«84-ը կողմ են, 30-ը՝ դեմ Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ», – ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանում 2023 թվականի մարտին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է։ Սրանից հետո երկրի մայրաքաղաքում սկսվել են զանգվածային ցույցեր, որոնք ոստիկանությունը ստիպված է եղել ցրել՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով բազմիցս աջակցություն է հայտնել ցուցարարներին, հայտարարել է, որ վետո կդնի օրինագծի ընդունման դեպքում:

Սակայն նախագահական վետոն ավելի շատ կրում է ֆորմալ բնույթ, քանի որ խորհրդարանին անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն՝ այն վերացնելու համար:

Այս նախագծի հակառակորդները այն անվանում են ռուսական օրենքի անալոգային՝ օրենսդրության մեջ «օտարերկրյա գործակալ» հասկացության ներդրման պատճառով, թեև ԱՄՆ-ում երկար տարիներ գործում է օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը:

Միաժամանակ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ակտիվորեն դեմ են նոր նորմի ընդունմանը։ Մասնավորապես, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնիսկ ստիպված է եղել չեղարկել իր այցը ԱՄՆ, քանի որ Վաշինգտոնը նրանից ժամանակավորապես պահանջել է հետ կանչել օտարերկրյա գործակալների վերաբերյալ նախագիծը։

Օրինագիծը նախատեսում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցում, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ստացվում է արտերկրից։ Փաստաթղթի համաձայն՝ «արտաքին ուժերի շահերը» հետապնդող բոլոր կազմակերպությունները պետք է գրանցվեն պետական ​​ռեգիստրում։ Գրանցման պահին անհրաժեշտ կլինի արտացոլել ստացված եկամուտը, ինչպես նաև լրացնել հայտարարագիր։ Գրանցվելուց կամ հայտարարագիր լրացնելուց հրաժարվելը կպատժվի 25 հազար լարի (մոտ 9,5 հազար դոլար) տուգանքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս