Ինչու է Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Գևորգ Թամամյանն ազատման դիմում գրել․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ և Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։

Բժիշկը նշել է, որ իր համար բոլոր ժամանակներում նողկալի են եղել «կեղծ» ընդդիմադիրները կամ կեղծ «օբյեկտիվները»։

«Բնության մեջ ապրում են ջայլամները, որոնք շատ հետաքրքիր արարածներ են։ Երբ իրենց գլուխը մտցնում են հողի մեջ, նրանք մտածում են, որ իրենց ոչ ոք չի տեսնում։ Բայց բացեմ այդքան սպասված գաղտնիքը՝ բոլորը դա տեսնում են, պատկերացրեք:

Հիմա նույնը նաև մարդկանց հետ է։ Եթե դուք անկեղծորեն մտածում եք, որ ձեր, այսպես կոչված, «անկախ» վերլուծությունների հետագիծն ու նպատակը ոչ ոք չի նկատում, այս ջայլամի մեծ ձուն իսկը ձեզ համար է։

Երբ դուք խորիմաստ վերլուծություններ եք անում, քննադատում եք ընդդիմադիր շարժումը, բայց խորը ձմեռային քուն եք մտնում իշխանական անօրինությունների ժամանակ, ապա շնորհավորում եմ, նույն տեմպով շարունակելով դուք կարող եք ժամում զարգացնել մինչև 70կմ/ժամ արագություն։

Մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ, լինել տարբեր քաղաքական կողմնորոշումների, և ես էլ ունեմ ընկերներ տարատեսակ քաղաքական հայացքների տեր՝ ընդդիմադիր թե իշխանական, աջ թե ձախ, սակայն ինձ համար բոլոր ժամանակներում նողկալի են եղել «կեղծ» ընդդիմադիրները կամ կեղծ «օբյեկտիվները», որոնք այնքան լավ են երևում․․․»,- Facebook-ում գրել է Թամամյանը։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից ArmLur․am-ին հայտնեցին․

«ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15-ից։ Պարոն Դանիելյանը կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետը ավարտվելու էր»։




Լրահոս