Օպերայի տարածքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
Ամբողջ Օպերայի և Օպերային հարակից տարածքները արգելապատնեշներով փակված է, քանի-որ այսօր Եվրոպայից ժամանած շատ հյուրեր և ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը ժամը 17։00-ին մասնակցելու է միջոցառման, որը կայանալու է EBRD միջազգային ֆորումի շրջանակներում։
Նշենք, որ Օպերայի տարածքը հսկվում է ոստիկանական ուժերի կողմից, որոնց քանակն աննախադեպ է և անգամ հարակից սրճարանների աշխատանքը արգելվել է։
Սրճարանների տարածքներում արգելապատնեշ են դրված։ ArmLur.am-ը փորձեց զրուցել սրճարանների հաճախորդների և աշխատակիցների հետ, սակայն թույլ չտվեցին արգելապատնեշներից ներս անցնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան