ՔՊ-ական նախարար Անահիտ Ավանեսյանն իր նեղ կուսակցական շահերի համար ազատում է բժիշկներին՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության ՔՊ-ական նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր աշխատանքից ազատել էր ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին:

Ինչից հետո ազատման դիմում էր գրել նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ և Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը՝ հայտարարելով, որ Սամվել Դանիելյանին ազատվելու պահանջ է ներկայացվել, քանի որ նա ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս ամենը բժշկական հանրության մոտ իսկական խուճապ, միևնույն ժամանակ՝ զարմանքն է առաջացրել:

Բանն այն է, որ Սամվել Դանիելյանն ու Գևորգ Թամամյանը ոչ միայն պրոֆեսիոնալ մասնագետներ են, այլ, ըստ էության, իրենց ոլորտում միակն են ու փոխարինողներ նեղ մասնագիտական առումով չունեն:

Այսինքն՝ ՔՊ-ական նախարար Անահիտ Ավանեսյանն իր նեղ կուսակցական շահերի համար վտանգի տակ է դրել խնդիր ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ երեխաներին, քանի որ այս պահին Սամվել Դանիելյանին ու Գևորգ Թամամյանին Հայաստանում փոխարինող մասնագետներ չկան:




Լրահոս