ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Armlur.am լրատվականի թղթակիցը ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց ` Հովիկ Աբրահամյանը լա՞վ գիտի ԲՀԿ-ին և Ծառուկյանին, որ նման հայտարարություն է անում, Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ն շուտով կարձագանքի այդ հայտարարությանը:
-Իսկ միգուցե Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանին լավ ճանաչելո՞վ է այդպիսի հայտարարություն անում:
-Գիտեք ինչ, լավ ճանաչելը քաղաքական կատեգորիա չի:
-Վերջերս ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների այն հարցադրմանը, թե արդյոք ԲՀԿ-ն կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ասել էիք ` քայլ առ քայլ գնում ենք առաջ: Հիմա ԲՀԿ-ն կպահանջի՞ նախագահի հրաժարականը, թե ոչ:
-Էս փուլում մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը: Տվյալ պահին մենք շարժվում ենք առաջ: Դա Դուք եք ասում, մենք չենք ասում:
-Բայց հնարավոր՞ է, որ պահանջեք Սերժ Սարգսյանի հրաժարականը:
-Քաղաքականության մեջ «եթե»-ներով, հնարավոր»-ներով չեն խոսում, ես ասացի այն, ինչ ասացի:
Սոնա Դավթյան