
Այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայաված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում: Օպերայի ողջ տարածքը շղթայված է հազարավոր ոստիկաններով։
Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:
ԱԺ նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը ուզում է քայլել, ինչու են իրեն սահմանափակում։
Մանրամասները՝ տեսանյութում։