Այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայաված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում: Օպերայի ողջ տարածքը շղթայված է հազարավոր ոստիկաններով։
Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:
Այս պահին Բագրատ Սրբազանը Հյուսիսային պողոտայում է։
Մանրամասները՝ տեսանյութում։