ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանապետությո՞ւն,թե՞ ժողովրդավարություն. ՀՀ ոստիկանապետը՝ Երեւանում ստեղծված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրել էինք, որ վաղ առավոտյան մեզ հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները եկել են կառավարություն:

Ըստ ամենայնի՝ կառավարությունում լինելու պատճառը կապված է այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հայտարարության հետ:

Վերջինս նշել էր, որ այսօր ժամը 16:00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում եւ անհնազանդության ակցիա են իրականացնելու: Եվ ահա իրավիճակին զուգահեռ իրավապահները գործի են անցել ու շրջափակել են Օպերայի տարածքը:

Մասնավորապես, ՆԳՆ-ն հայտնեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15:00-20:00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

«Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արդյունքում Ֆորումը մեկնարկել է, բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են «Նիկոլ Հեռացիր», Օպերայի տարածքը ոստիկանության կողմից շրջափակված է։ Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք ՀՀ ոատիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ։

Քնար Մանուկյան




Լրահոս