ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց ԲԿՄԱ-ի հետ եւ 3 «անպատասխան» գնդակ ուղարկեց «բանակայինների» դարպասը:
«Փյունիկ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին եւ մնում է չեմպիոնական մրցապայքարում:

ՖԻՆԱՆՍՆԵՐ
ՀԱՐՑ. Ի՞նչ է կենտրոնական բանկի անկախությունը, եւ ինչպե՞ս է այն չափվում:
Աշոտ Գեւորգյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գների կայունության ապահովման համար ինստիտուցիոնալ կարեւոր նախապայման է ԿԲ-ների անկախությունը: Ուսումնասիրութունները վկայում են, որ ԿԲ-ների անկախությունը (գործառնական) նպաստում է իրականացվող դրամավարկային քաղաքականության վարկունակությանը՝ մեծացնելով շուկայի արձագանքը ԿԲ ազդակներին: Էմպիրիկ վերլուծությունները բացահայտել են ԿԲ-ի անկախության եւ ցածր գնաճի միջեւ ուղղակի կապ:
ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դրամավարկային քաղաքականության իրականացման առումով տարբերակում են ԿԲ-ի անկախության երեք աստիճան՝
l նպատակի սահմանման,
l նպատակային ցուցանիշի սահմանման,
l գործառնական:

ԻՐԱՎԱԿԱՆ
ՀԱՐՑ. Արդյոք հնարավո՞ր է գրանցման/վերագրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ առանց գործակալություն ֆիզիկապես ներկայանալու։
Արամ Ստեփանյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման հավելված 2-ի համաձայն՝ հասարակական կազմակերպությունների պետական գրանցման, փոփոխությունների պետական գրանցման կամ պետական գրանցման մերժման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորն իրականացնում է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եւ հանձնման գործառույթներ։
Իրավաբանների հայկական ասոցիացիա

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերոնշյալ որոշման հավելված 1-ով սահմանված է օպերատորների ցանկը, որոնք են՝
1. «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն
2. «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
3. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
4. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
5. «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
6. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն
7. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն
8. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
9. «ՄՈԲԻ ԴՐԱՄ» փակ բաժնետիրական ընկերություն
10. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն:
Հետեւաբար փաստաթղթերը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն հնարավոր է ներկայացնել վերոնշյալ ընկերությունների գրասենյակների միջոցով։




Լրահոս