
Սլովակիայի իշխանությունները կարծում են, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ մահափորձն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Մատուշ Շութայ-Էշտոկը։
Նրա խոսքով՝ հարձակվողը կարող էր հարձակումը ծրագրած լինել երկրում նախագահական ընտրություններից անմիջապես հետո։