Մբապեն վիճել է ՊՍԺ-ի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիլիան Մբապեն, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, վիճել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, հայտնում է Le Parisien-ը։

Միջադեպը տեղի է ունեցել «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած «Թուլուզի» դեմ Լիգա 1-ի 33-րդ տուրի խաղից (1-3) առաջ:

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնի կատարցի սեփականատերը 25-ամյա ֆուտբոլիստից բացատրություն է պահանջել այն բանի համար, որ վերջինս հրաժեշտի տեսաուղերձում շնորհակալություն չի հայտնել իրեն: Նրանց վիճաբանությունը վերածվել է քաշքշուքի:

Մբապեն մայիսի 10-ին սոցցանցերում հրապարակած տեսաուղերձով հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից:




Լրահոս