
Մայիսի 16-ը Հայաստանում ուսանողների և երիտասարդության օր նշելու որոշումն ընդունվել է 2014-ին՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք։ Ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն հանդիսանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը:
Ընդգծվում է, որ տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օր ամրագրելը կխթանի ուսանողների և երիտասարդների մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական և քաղաքական հարցերի լուծմանը, նրանց ստեղծագործական կարողությունների, հսկայական ներուժի և շնորհների` երկրի զարգացման գործընթացներում ներգրավելուն, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին։