Գործարար Խաչիկ Խաչատրյանի ռեստորանի համալիրի տանիքից տղամարդը ցած է նետվել ու վերջ տվել կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մայիսի 15-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում մոտ 40 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդը, ինքնասպանություն է գործել «Վալենսիա» ռեստորանային համալիրի Մյասնիկյան պողոտայի 40 տանիքից ցած նետվելով։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների համար 2023-ի հուլիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցել է 1 000 անձ, ընդհանուր հավաքվել է 508 մլն դրամ։
ArmLur.am-ը ստացել է դրամահավաքի մասնակիցների ցուցակն ու ուսումնասիրել ամենախոշոր նվիրատուներին։ Շուրջ 5 մլն դրամ նվիրատվություն են ՔՊ-ին փոխանցել քույրեր Աշխեն և Վերգինե Մաթևոսյանները։ Նրանցից Վերգինեն շուրջ 4 տոկոս բաժնեմաս ունի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, իսկ Աշխենն այդ նույն ռեստորանի տնօրենն է։ «Վալենսիայի» մյուս բաժնետերը գործարար Խաչիկ Խաչատրյանն է, որի հետ քույրերը ներգրավված են այլ բիզնեսներում։

 

Քնար Մանուկյան




Լրահոս