
«Գելլափ ինթերնեյշնըլ» միջազգային ասոցիացիան երեկ հրապարակել է իր հերթական հարցման արդյունքները: Պատասխանելով հարցին, թե` ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, քաղաքացիների 35․1%-ը ասել է՝ լիովին դրական,
17․8%-ը՝ ավելի շուտ՝ դրական,
10․0%-ը՝ ավելի շուտ՝ բացասական,
23․5%-ը՝ ընդհանրապես բացասական
և 13․6%-ը դժվարացել է պատասխանել։