
«Գելլափ ինթերնեյշնըլ» միջազգային ասոցիացիան երեկ հրապարակել է իր հերթական հարցման արդյունքները: Պատասխանելով հարցին, թե` ինչպե՞ս եք տեսնում Նիկոլ Փաշինյանի հեռացման եղանակը, քաղաքացիների 30․6 %-ը պատասխանել է՝ հրաժարականի միջոցով,
9․3%-ը՝ Ազգայի ժողովի պատգամավորների կողմից անվստահություն հայտնելու միջոցով,
8․4%-ը՝ դատախազության կողմից սանկցիաների կիրառման, ձերբակալման միջոցով,
19․1%-ը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանա,
4․4%-ը՝ այլ միջոցով
և 28․2%-ը՝ դժվարացել է պատասխանել հարցին։