«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ տևական ժամանակ է ինչ ակցիաներ է իրականացնում մայրաքաղաում՝ պահանջելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ երեկ էլ Ալեքսանդր Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վարչապետ Փաշինյնը մասնակցել է միջազգային ֆորումի, որին ներկա են եղել նաև եվրոպայից ժամանած հյուրեր, այդ իսկ պատճառով էլ ամբողջ Օպերայի շենքը լի էր ոստիկանական անախադեպ ուժերով և արգելապատնեշներով։ Այս ամենը հաշվի առնելով էլ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Օպերայի շենքին հարակից տարածքներում։
Հիշեցնենք նաև, որ Բագրատ Սրբազանն էլ օրեր առաջ ասել էր, որ «ՔՊ»-ական պատգամավորներին հրավիրում է սուրճ խմելու։
ArmLur.am-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին, ում հետ քննարկել ենք մի քանի կարևոր հարցեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան