Իրավիճակը մնում է լարված․ Ոսկեպարի համայնքապետը գնում է Կիրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը, բնակիչները դժգոհ են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից։ Ոuտիկանական nւժեր են հավաքվել կիրանցեցիների դեմ։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Տավուշի մարզի Կիրանց գյուղի ղեկավար Կամո Շահինյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ իրավիճակ է այնտեղ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Մեզ հետ զրույցում Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանն ասաց, որ ինքը նույնպես չի կարողանում կապ հաստատել Կամո Շահինյանի հետ և ցանկանում է անձամբ այցելել Կիրանց՝ իրավիճակի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար:

Հիշեցնենք, որ «Արմենպրեսին»-ին վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս