
Մայիսի 11-ին հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ «Դոն Պիպոն», հայտարարություն էր արել ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի մասին. «Փաշինյանի իշխանությունը Արամ Հովհաննիսյանի ձեռքերով Հայաստանի ոստիկանությունը վերածում է ժողովրդի դեմ կիրառվող մահակի։ Նրանք անօրինություններ ու սադրանքներ էին կազմակերպում, մարդկանց իրար դեմ լարում, ծաղրում ու անմարդկայնորեն պատժում իրենց ընդդիմախոսներին ու դավաճանական քաղաքականությունը մերժողներին։ Այժմ ոստիկանության այս բարձրաստիճան պաշտոնյան խոսում է իր հանցավոր անփութության մասին, երբ բեռնատար մեքենան մխրճվել է իրավապահներով շղթայված ցուցարարների մեջ»։
Արդյունքում, երեկ ՀՀ ոստիկանապետից քրեական հեղինակություն «Դոն Պիպոյ»-ի հայտարարության հետ կապված մի քանի հարցադրումներ արեցինք:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան