
ՀՀ Կենտրոնական բանկում դեսպան Քվինը ողջունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2024թ․ տարեկան հանդիպում և գործարար համաժողովին մասնակցող գործարարներին։
«Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա ընկերություններին Հայաստանի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ», – ասաց դեսպանը։