Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները այցելել են Բաքվի բանտերում ապօրինի պահվող Ղարաբաղի նախկին ղեկավարներին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

«Ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են եղել, պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք շփվեն իրենց ընտանիքների հետ։

ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս